ԿԱՐՄԻՐ читать онлайн

О книге

Автор:

Жанр:

Год издания неизвестен.

Номер издания: 9785449832726.

Аннотация

«Կարմիր» գեղարվեստական արձակ: Ժանրը` էրոտիկ հոգեբանական թրիլլեր (21+):Պատմությունն ունի մի քանի իրականություն, որոնք միմյանց կապված են մեկ ժապավենով:Գործողությունը սկսվում է սենյակում, որտեղ մարմնավաճառ տղան իր ծառայությունները պետք է մատուցի այն կնոջը, ով ջրի փոխարեն տղային հյուրասիրում է հալուցինոգեն հեղուկ: Գործողությունների հետագա զարգացումը հյուսված է ինքնաճանաչումը, տաբուները, բարքերն ու մարդկային տարբերակումները հասկանալու ու ընկալելու, բացահայտել փորձելու շուրջ:

Արթուր Տիրացույան - ԿԱՐՄԻՐ


Дизайнер обложки Արամ Գրիգորյան


© Արթուր Տիրացույան, 2020

© Արամ Գրիգորյան, дизайн обложки, 2020


ISBN 978-5-4498-3272-6

Создано в интеллектуальной издательской системе Ridero

>Բլոր իրադրություններն ու հերոսները հորինված են. ցանկացած համընկնում` պատահական է:

ՆԱԽԱԲԱՆ

Հավատում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ կա այն, ինչն անհրաժեշտ է լիաթոք ապրելու համար` զգայունակությունը…

Պետք է զգալ ամեն ինչ, ամեն մեկին ու երևույթ` չանտեսելով ամենաչնչին պահերը: Չ՞է որ կյանքում ամեն բան հիմնված է աննկատելի ու հասարակ թվացող ինչերի, մեկերի ու երևույթների վրա: Պետք է զգալ երկրագնդի պտտվելը, արևի կատարած ամեն ռեակցիան, անսահման տիեզերքի բազմատիպ էներգիաների ներգործությունը, պետք է զգալ մարդկանց` ինքներս մեզ, այդ բազմաբևեռ ազդեցությունների տիրույթում ու առանց դրանց…

Վայելեք կյանքը մինչև վերջ` չվնասելով մյուսներին…

Ա

Բախտավոր եմ, որ բախտ չունեմ…

Բ

Մեկ սենյակ, մեկ մահճակալ ու մահճակալի վերևում մեկ լույս` վառ ու լավ լուսավորող: Չորս անկյուն, որից երկուսում շունչ կա:

– Դու պետք է միայն նայես ինձ` ուրիշ ոչինչ, – լսվեց կնոջ ձայնը:

Տղան, խորը հոգոց հանելով, շրջվեց: Գիտեր իր մերկ լինելու մասին, բայց կասկածում էր կնոջ մերկությանը: Նայում էր ագահաբար ու զարմացած:

– Նայելս քեզ ի՞նչ է տալու:

– Ոչինչ, ուղղակի նայիր ինձ, նկատիր այն, ինչը թաքցնում եմ բոլորից, ինչը դոգմատիկ փակ է բոլորի համար:

– Բայց դա անհեթեթություն է` բարոյական ոչ մի կաղապարում չտեղավորվող արարք:

– Լսի՛ր, ես մեկնաբանությունների կարիք չունեմ, – ասաց կինը` շարունակելով, – վճարել եմ, հետևաբար, իրավունք ունեմ պահանջել այն, ինչ ինձ է անհրաճեշտ, այնպես որ պետք չեն ավելորդ մեկնաբանություններ, կարծիքներ ու հարցեր:

Տղան լռեց` իրեն ստոր ու ենթարկյալ ստրուկ զգալով: Լռեց, բայց դեռ բացատրությունների կարիք ուներ: Այո, նրան վճարել էին, բայց այլ բանի համար, նրա մտքով անգամ չեր անցնի, որ պետք է մերկ սավանի նման ուղղակի հետևեր կնոջ արարքներին:

– Իսկ ընթացքում հնարավո՞ր են շեղումներ քո պլանավորածից, – բանտարկված ու բոլոր իրավունքներից զրկված` դժգոհության նման հարցրեց տղան:

– Լռի՛ր, կլինի այն, ինչ կլինի:

Այս խոսքերն արտաբերելով` նա մոտեցավ լավ լուսավորված անկողնուն` մերթընդմերթ վերից վար շոյելով ուսերը, կրծքերը, իրանն ու մի խուրց մազերի մեջ թաքնված կարևորին…


С этой книгой читают